Բրիտանիան բարձրացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ
Գրանցվել
Գրանցվել
Բրիտանիան Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացրել է նոր մակարդակի
16 ՍԵՊ 2025 08:32
Բրիտանիան Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացրել է նոր մակարդակի

Բրիտանիան Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացրել է նոր մակարդակի

16 ՍԵՊ 2025 08:32
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Սթիվեն Դոութին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին։
Ինչպես նշել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից՝ քննարկումները կենտրոնացած էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և տարածաշրջանային անվտանգության վրա։
Ըստ բրիտանական պաշտոնական աղբյուրների, այցն ընդգծում է Մեծ Բրիտանիայի նորացված հանձնառությունը՝ ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում ճանաչվում է որպես Մեծ Բրիտանիայի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը։
Դոութին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ։ Քննարկել են տնտեսական զարգացման և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ նշելով տարածաշրջանային կայունության և բարգավաճման ապահովման գործում Ադրբեջանի դերը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել