Արցախի Կաշենի հանքի շահագործումը սկսվել է | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Օկուպացված Արցախում սկսել են Կաշենի հանքի շահագործումը
21 ՀՈՒԼ 2025 07:43
Օկուպացված Արցախում սկսել են Կաշենի հանքի շահագործումը

Օկուպացված Արցախում սկսել են Կաշենի հանքի շահագործումը

21 ՀՈՒԼ 2025 07:43
Բրիտանական Anglo Asian Mining Plc. (AAM) ընկերությունը, որը զբաղվում է ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ Ադրբեջանում, սկսել է առաջին հանքաքարի արդյունահանումը օպկուպացված Արցախի Կաշենի հանքավայրում, որն ադրբեջանական աղբյուրներում անվանում են Դեմիրլի պղնձի հանքավայր:
Anglo Asian Mining plc-ն հայտարարում է, որ մինչև 2025-ի ավարտը արտադրությունը կավելանա: Կանխատեսում է, որ 2025թ․ կարտադրվի մոտ 4 հազար տոննա պղնձի խտանյութ:
«2026 թվականից սկսած՝ ակնկալվում է արտադրության ծավալի ավելացում մինչև տարեկան մոտ 15 հազար տոննա պղինձ: Հանքավայրի շահագործման ժամկետը կորոշվի երկրաբանական մոդելի և հանքային ռեսուրսների մոդելի հետագա մշակումից հետո», - նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Anglo Asian Mining-ն իրականացնում է թանկարժեք մետաղների արդյունահանում: PSA տիպի պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին և նախատեսում է վեց հանքավայրերի մշակում:
Պայմանագրում Ադրբեջանի բաժինը կազմում է 51%, իսկ Anglo Asian Mining Plc.-ինը՝ 49%: Ներկայում AAM-ն ունի ութ պայմանագրային տարածքների մշակման իրավունքներ Ադրբեջանում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել