ԲՐԻԿՍ-ը դիմակայում է Թրամփին. գագաթնաժողով
Գրանցվել
Գրանցվել
ԲՐԻԿՍ-ը համախմբվել է Թրամփին դիմակայելու համար
8 ՍԵՊ 2025 14:44
ԲՐԻԿՍ-ը համախմբվել է Թրամփին դիմակայելու համար

ԲՐԻԿՍ-ը համախմբվել է Թրամփին դիմակայելու համար

8 ՍԵՊ 2025 14:44
Սեպտեմբերի 8-ին ԲՐԻԿՍ-ի առաջնորդները արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկել են համագործակցությունը առևտրատնտեսական և այլ ոլորտներում՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսության ներկայիս իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Կրեմլը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միացել է ԲՐԻԿՍ-ի առցանց գագաթնաժողովին, որը նախաձեռնել էր Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ քննարկելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը: «Քննարկվել են ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրների համագործակցության հարցեր առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային և այլ ոլորտներում՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսության ներկայիս իրավիճակը», - նշված է Կրեմլի Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է։ Այն ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին դրան միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են էլի մի շարք երկրներ: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Թաիլանդը, Կուբան, Ուգանդան, Մալայզիան, Ուզբեկստանը և այլ պետություններ 2025 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դարձել են ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրներ: 2025-ի հունվարի 6-ին Բրազիլիայի կառավարությունը, որին հունվարի 1-ից անցել է միավորման նախագահությունը, հայտնել է Ինդոնեզիայի՝ ԲՐԻԿՍ-ին որպես լիիրավ անդամ միանալու մասին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել