Բնակարան ռազմական բուհերի շրջանավարտներին 2026-ից
Գրանցվել
Գրանցվել
2026-ից ռազմական բուհերի շրջանավարտները կստանան բնակարան․ Պապիկյան
13 ՆՈՅ 2025 08:17
2026-ից ռազմական բուհերի շրջանավարտները կստանան բնակարան․ Պապիկյան

2026-ից ռազմական բուհերի շրջանավարտները կստանան բնակարան․ Պապիկյան

13 ՆՈՅ 2025 08:17
2026 թվականին ռազմաուսումնական հաստատությունն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ բացառություն է կազմում այստեղ վաճառքի իրավունքը։ Ուզում եմ խոսել ռազմական կրթօջախի, կրթօջախների կրթաթոշակների մասին։ Նկատելի բարձրացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների կրթաթոշակի չափը, մանրամասնել է Պապիկյանը․
«2018 թվականի դրությամբ կուրսանտը ստանում էր 5300-ից 13 հազար դրամ, իսկ գերազանցության պարագայում՝ ևս 10 հազար դրամ հավելյալ կրթաթոշակ։ Այժմ ռազմական ակադեմիայի կուրսանտի առաջին կուրսի բազային կրթաթոշակը կազմում է 15 հազար դրամ, և ըստ առաջադիմության՝ կուրսանտը կարող է ստանալ 45 հազար, 60 հազար, 75 հազար դրամ կրթաթոշակ։ Երկրորդ կուրսում բազային կրթաթոշակը 20 հազար դրամ է, և կրկին ըստ առաջադիմության՝ կուրսանտը կարող է ստանալ 60 հազար, 80 հազար, 100 հազար դրամ։ Երրորդ կուրսում բազային կրթաթոշակը կազմում է 25 հազար դրամ, որը, ըստ առաջադիմության, կարող է հասնել 125 հազարի։ Չորրորդ կուրսում՝ 30 հազար դրամ, որը կարող է հասնել 150 հազար դրամի, և հինգերորդ կուրսում՝ 35 հազար դրամ բազային կրթաթոշակ և գերազանցության դեպքում՝ 175 հազար դրամ։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում մինչև 2018 թվականը կուրսանտները ոչինչ չեն ստացել։ Հիմա վարժարանի բոլոր սաները ստանում են 15 հազար դրամ։ Միջին առաջադիմությամբ կուրսանտները ստանում են 30 հազար դրամ, գերազանց առաջադիմությամբ կուրսանտները՝ 45 հազար դրամ»,- թվարկել է Սուրեն Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը նշել է, որ ակադեմիայի կուրսանտների թիվը 2018 թվականի համեմատ աճել է 26 տոկոսով, ինչը խոսում է նրա մասին, որ էապես փոխվել է հանրության վերաբերմունքը ռազմական կրթության նկատմամբ և երիտասարդների վերաբերմունքը այս մասնագիտության նկատմամբ։
Տեսանելի արդյունքներ կան նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրում։
«Հիշեցնեմ, որ ծրագրով ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային և հինգ տարով պայմանագիր են կնքում Պաշտպանության նախարարության հետ։ Ավելին ասեմ, օրենսդրական մեկ այլ նախաձեռնություն ունենք, որի համաձայն՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կարող են պայմանագիրը դարձնել յոթ և տասը տարով։ Ինչպես արդեն նշել եմ, միայն երկու տարվա ընթացքում ծրագրի շահառուների թիվը 4220 է, որը պարբերաբար աճում է»,- թեման ամփոփել է Սուրեն Պապիկյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել