ԵՄ-ն քննարկում է զորք ուղարկելը Ուկրաինա․ Bloomberg
Գրանցվել
Գրանցվել
Եվրամիությունը քննարկում է Ուկրաինա զորք ուղարկելու հարցը․ Bloomerg
20 ՕԳՍ 2025 06:39
Եվրամիությունը քննարկում է Ուկրաինա զորք ուղարկելու հարցը․ Bloomerg

Եվրամիությունը քննարկում է Ուկրաինա զորք ուղարկելու հարցը․ Bloomerg

20 ՕԳՍ 2025 06:39
Եվրոպական առաջնորդներն օգոստոսի 19-ին, առցանց հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զինվորականներ ուղարկելու պլանը՝ Կիևի և Մոսկվայի միջև ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին, խոսքը, մասնավորապես, վերաբերել է զորքերի թվաքանակին և տեղակայման վայրերին: Նրանց խոսքով՝ մոտ 10 երկիր, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարել են իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու պատրաստակամության մասին:
Bloomberg-ի զրուցակիցների տվյալներով՝ եվրոպացիների կողմից մշակվող պլանի առաջին փուլը նախատեսում է Ուկրաինայի Զինված ուժերի (ԶՈՒ) ամրապնդում՝ ուկրաինացի զինվորականների վերապատրաստման և անձնակազմի համալրման միջոցով:
Սպասվում է, որ դրանով կզբաղվի «բազմազգ խումբ, որը հիմնականում բաղկացած է եվրոպացի զինվորականներից», ներառյալ «հարյուրավոր» բրիտանացի և ֆրանսիացի զինվորներ, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում՝ ճակատային գծից հեռու, նշվում է հրապարակման մեջ:
Պլանի մյուս մասը, ինչպես գրում է Bloomberg-ը, նախատեսում է ԱՄՆ-ի աջակցությունը, որը կներառի հետախուզական տվյալների փոխանակում, սահմանների հսկողություն, զենքի մատակարարում և, հնարավոր է, հակաօդային պաշտպանության միջոցներ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը առցանց հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակել, որի մեջ ասվում է, որ «կամավորների կոալիցիայի» պլանավորման խումբը առաջիկա օրերին կհանդիպի իր ամերիկացի գործընկերների հետ՝ քննարկելու «անվտանգության հուսալի երաշխիքներ և աջակցող ուժերի տեղակայման նախապատրաստումը ռազմական գործողությունների դադարեցման դեպքում»:
Ինչպես հայտնել են Bloomberg-ի աղբյուրները, այդ բանակցություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի Եվրոպայի գերագույն հրամանատարը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների զինված ուժերի շտաբերի պետերը:
The Guardian թերթի բրիտանական կառավարությունում ունեցած զրուցակիցների տվյալներով՝ նրանց թվում է նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը: Սպասվում է, որ Ռադակինը կհաստատի Լոնդոնի պատրաստակամությունը՝ տրամադրելու զինվորականներ Ուկրաինայի օդային և ծովային տարածքի պաշտպանության համար, սակայն առանց իրենց զինվորականների ներկայության բաժանարար գծի մոտակայքում, գրում է The Guardian-ը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել