Ի՞նչ սահմանափակումներ կլինեն Մոսկվայի դեմ․ Bloomberg-ի արտահոսքը
8 ՍԵՊ 2025 09:22

Ի՞նչ սահմանափակումներ կլինեն Մոսկվայի դեմ․ Bloomberg-ի արտահոսքը
8 ՍԵՊ 2025 09:22
Առաջիկա օրերին Եվրամիության պատվիրակությունը կայցելի ԱՄՆ՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու նոր միջոցներ համաձայնեցնելու համար: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սա կլինի Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր 19-րդ պատժամիջոցների փաթեթը: Գործակալության տվյալներով՝ քննարկվում են հետևյալ միջոցները.
- Ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների գործունեության սահմանափակում,
- Ռուսաստանի վճարային համակարգերի և կրիպտոբորսաների վրա սահմանափակում,
- Ռազմական արդյունաբերությունում օգտագործվող ապրանքների և քիմիական նյութերի արտահանման նոր խոչընդոտներ,
- Պատժամիջոցներ ռուսական նավթի գնորդների և «ստվերային նավատորմի» տանկերների դեմ,
- Հնարավոր է՝ վերացվեն «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի համար մինչ այժմ գործող արտոնությունները և նրանց դեմ ևս կիրառվեն լիակատար պատժամիջոցներ,
- «Պատժամիջոցների խուսափման դեմ գործիքների» կիրառում, մասնավորապես՝ Ղազախստանի դեմ, որի միջոցով զանգվածաբար տարբեր սարքավորումներ են մտնում Ռուսաստան,
- Վիզաների, նավահանգիստների և նույնիսկ արհեստական բանականության հետ կապված ծառայությունների սահմանափակումներ, եթե դրանք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:
Bloomberg-ը նշում է, որ միջոցառումների վերջնական ցանկը դեռ համաձայնեցվում է:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել