Բլոգերները ձերբակալվեցին. հաղորդումը ներկայացրել է ԱԺ նախագահը
13 ՆՈՅ 2025 16:15

Բլոգերները ձերբակալվեցին. հաղորդումը ներկայացրել է ԱԺ նախագահը
13 ՆՈՅ 2025 16:15
Վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարանները և ձերբակալել նրանց` «խուլիգանության» մեղադրանքով։ Դրանից հետո խուզարկություն է կատարվել նաև «AntiFake»-ի գրասենյակում, առգրավվել է ամբողջ տեխնիկան և ձերբակալվել լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ Փաստաբաններն ու վերլուծաբանները սա գնահատում են որպես քաղաքական հետապնդում և լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու փորձ։
Ալեն Սիմոնյանը, իր հերթին, հայտարարում է, որ իրավապահներին դիմելու պատճառը հաղորդավարների կողմից հնչեցված վիրավորական խոսքն է։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ այս գործողությունները ոչ թե լռեցնում են ընդդիմադիր լրագրողներին, այլ հակառակը՝ մեծացնում նրանց ճանաչելիությունն ու հասարակական ազդեցությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել