Բիզնես ակտիվության աճ. Ֆինանսների նախարարը
Գրանցվել
Գրանցվել
Բիզնեսի ակտիվությունն աճել է․ Ֆինանսների նախարար
12 ՆՈՅ 2025 08:05
Բիզնեսի ակտիվությունն աճել է․ Ֆինանսների նախարար

Բիզնեսի ակտիվությունն աճել է․ Ֆինանսների նախարար

12 ՆՈՅ 2025 08:05
21-25 թվականներին, այսինքն՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում, Հայաստանում գրանցվել է ավելի շատ իրավաբանական անձ, քան 2000-ից 2011 թվականներին։ Այս նույն ժամանակահատվածում տարեկան միջինում գրանցվում է մոտ 9900 նոր իրավաբանական անձ, մինչդեռ նախորդ ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 3795։ Թվերը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ շեշտելով, որ դրան նպաստել է հարկային ոլորտում թափանցիկությունը, կայունությունը և հավասարությունը։
«Ուսումնասիրելով վերջին հինգ տարիների հարկային քաղաքականությունը՝ կարող ենք արձանագրել, որ հարկային բեռի էական բարձրացում կատարվել է միայն հետևյալ երեք ուղղություններով՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիի ուղղությամբ, ակցիզային հարկի ուղղությամբ, շահումներով խաղերի ոլորտի պետական տուրքի ուղղությամբ։
Ակնհայտ է, որ այս ուղղություններից և ոչ մեկով չեն թիրախավորվել առաջին անհրաժեշտության կամ սոցիալական նշանակության սպառումը, ցածր եկամտային խմբերի եկամուտները։ Հակառակը, հարկային բեռը բարձրացվել է այն տրամաբանությամբ, որ ընդերքի արդյունահանումից մեր հասարակությունը ստանա իր արդար հասանելիքը, որ կրճատվի վնասակար սպառումն ու խրախուսվի առողջ ապրելակերպը և որ զսպվի խաղամոլությունը։
Այս առումով ավելի քան վստահ ենք, որ հարկային քաղաքականության մեր օրակարգն ունի լայն հասարակական աջակցություն և ճիշտ ընկալում։
Ավելին, 2021-23 թվականներին անշեղորեն շարունակվել է եկամտային հարկի դրույքաչափն իջեցնելու քաղաքականությունը, որը գործնականում նշանակում է, որ նշված ժամանակահատվածում տարեկան ավելի քան 20-ից 28 միլիարդ դրամ եկամտային հարկ պակաս է հավաքագրվել գործատուներից և վարձու աշխատողներից կամ, նույնն է թե, այդքան միջոցներ պահպանվել են գործատուների և վարձու աշխատողների մոտ՝ այդ կերպ նպաստելով տնտեսության զարգացմանն ու աշխատող քաղաքացիների բարեկեցության բարելավմանը։
Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 973 միլիարդ դրամ։ Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4%-ային կետով։ Ի դեպ, սպասողականի մասին խոսելուց ասեմ, որ այս տարի սպասում ենք 1%-ային կետով բարելավում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել