ԵՄ-ն Ռուսաստանի խոշոր առևտրային գործընկերն է. Bild
Գրանցվել
Գրանցվել
ԵՄ-ն մնում է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների եռյակում․ Bild
26 ՀՈԿ 2025 11:36
ԵՄ-ն մնում է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների եռյակում․ Bild

ԵՄ-ն մնում է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների եռյակում․ Bild

26 ՀՈԿ 2025 11:36
Գերմանական Bild պարբերականը հրապարակել է 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության խոշորագույն առևտրային գործընկերների ցանկը՝ բացահայտելով հետաքրքիր տնտեսական միտումներ։ Հակառակ սահմանված պատժամիջոցներին՝ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Ռուսաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։ Ըստ հրապարակման՝ կողմերի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 67,5 միլիարդ եվրո։
Ցանկի առաջատարը Չինաստանն է։ 2024 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալը հասել է շուրջ 244,8 միլիարդ դոլարի։ Այս գումարի զգալի մասը՝ 130 միլիարդ դոլար, կազմում են ռուսական ապրանքների, առաջին հերթին՝ նավթի, գազի և ածխի ներմուծումը Չինաստան։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հնդկաստանը։ Սա ուշագրավ թռիչք է, քանի որ մինչև լայնածավալ պատերազմի սկիզբը Հնդկաստանը Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերների ցանկում զբաղեցնում էր ընդամենը 12-րդ տեղը։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Մոսկվայի հետ առևտրային կապերն ակտիվացրել են նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, Հայաստանը, Ուզբեկստանը, Թուրքիան, Եգիպտոսը և Բրազիլիան։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել