Բեռլին. Վաշինգտոնյան համաձայնագրերի քննարկում
Գրանցվել
Գրանցվել
Բեռլինում քննարկվել են Վաշինգտոնյան համաձայնագրերի արդյունքները
12 ՍԵՊ 2025 12:37
Բեռլինում քննարկվել են Վաշինգտոնյան համաձայնագրերի արդյունքները

Բեռլինում քննարկվել են Վաշինգտոնյան համաձայնագրերի արդյունքները

12 ՍԵՊ 2025 12:37
Սեպտեմբերի 12-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրին։
Հանդիպման ընթացքում ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները և ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը։
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը։ Մասնավորապես, անդրադարձ են կատարել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին և այդ ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությանը։
Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունն ու այլ օրակարգային հարցեր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել