Բելգիան կճանաչի Պաղեստինի պետությունը
Գրանցվել
Գրանցվել
Բելգիան կճանաչի Պաղեստինի պետությունը. Մաքսիմ Պրևո
2 ՍԵՊ 2025 08:40
Բելգիան կճանաչի Պաղեստինի պետությունը. Մաքսիմ Պրևո

Բելգիան կճանաչի Պաղեստինի պետությունը. Մաքսիմ Պրևո

2 ՍԵՊ 2025 08:40
Բելգիան կճանաչի Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերյան նստաշրջանում, հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն:
«Բելգիան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի նստաշրջանում: Իսրայելի դեմ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ: Ցանկացած հակասեմիտիզմ կամ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից ահաբեկչության գովաբանում նույնպես խստորեն կդատապարտվեն:Բելգիան կճանաչի Պաղեստինը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ նախաձեռնության շրջանակներում», - գրել է նախարարը X սոցիալական ցանցում իր էջում:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 24-ին հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերյան նստաշրջանում:
Նա նշել է, որ նամակ է ուղարկել Պաղեստինի իշխանության ղեկավար Մահմուդ Աբբասին՝ հաստատելով այդ պարտավորությունը:
Պաղեստին պետությունը ճանաչում են 147 երկրներ, ներառյալ ՌԴ-ն: 2024 թվականին ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ում լիիրավ անդամակցության վրա: 2024 թվականին Պաղեստինը ճանաչել են տասը պետություններ, այդ թվում՝ Իռլանդիան, Նորվեգիան, Իսպանիան և Հայաստանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել