Բելգիան պահանջում է ԵՄ-ի ռիսկերի բաժանում Ուկրաինային
Գրանցվել
Գրանցվել
Բելգիան ԵՄ-ից պահանջում է կիսել Ուկրաինային տրվող €140 մլրդ-ի ռիսկերը
9 ՀՈԿ 2025 06:59
Բելգիան ԵՄ-ից պահանջում է կիսել Ուկրաինային տրվող €140 մլրդ-ի ռիսկերը

Բելգիան ԵՄ-ից պահանջում է կիսել Ուկրաինային տրվող €140 մլրդ-ի ռիսկերը

9 ՀՈԿ 2025 06:59
Բելգիան հստակեցրել է իր պայմանները՝ սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի «ռեպարացիոն վարկ» տրամադրելու համար օգտագործելու վերաբերյալ։ Politico-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի գլխավոր պահանջն է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնեն կիսել ծրագրի հետ կապված ընթացիկ և ապագա բոլոր ռիսկերը, որոնց ընդհանուր գումարը կարող է գերազանցել 170 միլիարդ եվրոն։
Բելգիայի կառավարությունը մտահոգված է, որ Ռուսաստանի կողմից հնարավոր իրավական և ֆինանսական հայցերի դեպքում ողջ պատասխանատվությունը կարող է ընկնել իր վրա, քանի որ ռուսական ակտիվների զգալի մասը գտնվում է բելգիական Euroclear ֆինանսական կառույցի կառավարման ներքո։ Այդ իսկ պատճառով, Բրյուսելը պնդում է, որ վարկային ռիսկը պետք է բաշխվի ԵՄ բոլոր անդամների միջև։
«Այդ երաշխիքները չեն կարող սահմանափակվել 170 միլիարդ եվրոյի կանխիկ գումարով, որն առաջարկում է մոբիլիզացնել Եվրահանձնաժողովը։ Հնարավոր ռիսկը կարող է շատ ավելի բարձր լինել անվանական գումարից»,- անցյալ շաբաթ Կոպենհագենում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ԵՄ առաջնորդներին հայտնել է Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը։
Հոկտեմբերի 1-ին եվրոպացի առաջնորդներին ներկայացված փաստաթղթում մանրամասն շարադրված են Բելգիայի սահմանած «կարմիր գծերը».
Չաջակցել որևէ միջոցի, որը կարող է մեկնաբանվել որպես ակտիվների բռնագանձում։
Իրավականորեն պարտադիր և խստորեն կիրարկելի երաշխիքներ, որ եվրոպական երկրները կկիսեն բոլոր ընթացիկ և ապագա ռիսկերը ինչպես Euroclear-ի, այնպես էլ Բելգիայի համար։
Համաձայնություն՝ անհապաղ կանխիկ գումար տրամադրելու վերաբերյալ, եթե Euroclear-ից պահանջվի ակտիվները վերադարձնել Ռուսաստանին, օրինակ՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։
Եվրահանձնաժողովն առաջարկել է օգտագործել 175 միլիարդ եվրոյի կանխիկ միջոցները, որոնք գոյացել են սառեցված ռուսական պետական ակտիվները արևմտյան պետական պարտատոմսերում ներդնելու արդյունքում,
Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկի ֆինանսավորման համար։ Այդ միջոցները ներկայումս գտնվում են Եվրոպական կենտրոնական բանկում (ԵԿԲ)՝ Euroclear-ի կառավարման ներքո։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել