Աշխարհը կանգնած է ընտրության առաջ՝ խաղաղություն, թե պատերազմ․Սի Ծինփին
3 ՍԵՊ 2025 07:24

Աշխարհը կանգնած է ընտրության առաջ՝ խաղաղություն, թե պատերազմ․Սի Ծինփին
3 ՍԵՊ 2025 07:24
Սի Ծինպինը զգուշացրել է, որ աշխարհը կանգնած է խաղաղության կամ պատերազմի, երկխոսության կամ առճակատման, փոխշահավետ կամ զրոյական գումարի ընտրության առջև։
Հետաքրքիրն այն է, որ նա այդ հայտարարություններն արել է Չինաստանի պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթն անցկացնելով, իսկ կողքին ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
Այս շքերթը եզրափակել է դիվանագիտական մեծամասշտաբ միջոցառումների շաբաթը, որը դիտվում է որպես Արևմուտքին ուղղված նախազգուշացում, որ չինական առանցքի շուրջ նոր միավորման գործընթաց է սկսվում:
Պուտինը և Կիմը՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները, մի շարք համաշխարհային առաջնորդների թվում էին, որոնք ներկա էին շքերթին՝ ռազմական տեխնիկայի և անձնակազմի հսկայական ցուցադրություն, որը կազմակերպվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը նշելու համար, իսկ իրականում՝ նաև որպես զգուշացում բոլոր նրանց, ովքեր նորից կփորձեն ուժերը չափել Չինաստանի հետ։
Վերլուծաբանների ուշադրությունը գրավել է երեք առաջնորդների՝ կարմիր գորգով քայլելիս զրուցելու և ձեռք սեղմելու աննախադեպ պատկերը, որը, նրանց կարծիքով, մեսիջ էր Արևմուտքին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային սակագների և անկայուն քաղաքականության պայմաններում, որոնք լարում են հարաբերությունները դաշնակիցների և մրցակիցների հետ:
«Այսօր մարդկությունը կանգնած է խաղաղության կամ պատերազմի, երկխոսության կամ առճակատման, փոխշահավետ կամ զրոյական գումարի ընտրության առջև», - ասել է Սին Տյանանմեն հրապարակում հավաքված ավելի քան 50,000 հանդիսատեսի առջև՝ ավելացնելով, որ չին ժողովուրդը «հաստատակամորեն կանգնած է պատմության ճիշտ կողմում»:
Նա հայտարարել է, որ Չինաստանը մեծ ազգ է, որը «երբեք չի վախենում որևէ կռվարարից»՝ ակնհայտորեն անուղղակիորեն նկատի ունենալով ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, և զգուշացրել, որ Չինաստանը «անկասելի է»՝ նախքան ռազմական տեխնիկայի հսկայական ցուցադրության մեկնարկը:
Չինաստանը շքերթը ներկայացրել է որպես միասնության ցուցադրություն այլ երկրների հետ, և Կիմի ներկայությունը առաջին դեպքն է, երբ նա տեսնվել է Սիի և Պուտինի հետ միևնույն միջոցառմանը: Սա Կիմի երկրորդ հայտնի արտասահմանյան այցն է վերջին վեց տարում:
Միջոցառումը գրեթե անմիջապես արձագանքել է Թրամփը: «Թող նախագահ Սին և Չինաստանի հիանալի ժողովուրդը ունենան մեծ և հիշարժան տոնակատարություն», - գրել է Թրամփը իր Truth Social հաշվում:
«Խնդրում եմ փոխանցել իմ ջերմ ողջույնները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավադրություն եք կազմակերպում Միացյալ Նահանգների դեմ»:
Հյուրերի թվում էին նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը: Խոշոր արևմտյան առաջնորդներ ներկա չեն եղել:
Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ շքերթը նախատեսված էր ցույց տալու Սիի ազդեցությունը այն երկրների վրա, որոնք ձգտում են վերափոխել արևմտյան գլխավորությամբ համաշխարհային կարգը: Այն անցկացվել է Չինաստանի Տյանցզին քաղաքում գլոբալ հարավի առաջնորդների խոշոր գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց, որին նույնպես ներկա էր Պուտինը:
Չի բացառվում, որ տեղի կունենա նաև Սիի, Պուտինի և Կիմի միջև պաշտոնական հանդիպում։ Սա չի լինի անսպասելի, բայց հաստատ կլինի տհաճ՝ Թրամփի համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել