Պեկինում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթ․ լուսանկարներ
3 ՍԵՊ 2025 05:07

Պեկինում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթ․ լուսանկարներ
3 ՍԵՊ 2025 05:07
Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում Չինաստանը խնդիր ուներ եթե ոչ վախեցնել, ապա, առնվազն, զգուշացնել բոլոր նրանց, ովքեր հավանական էին համարում Պեկինի հետ վիճելի հարցերը լուծել ուժի տեսակետից։
Չինաստանն առաջին անգամ միաժամանակ ցուցադրել է իր բոլոր միջուկային մարտագլխիկներով հրթիռները: Դրանք կարող են լինել ամենուր՝ օդում, ջրում, ցամաքում։ Զորահանդեսին ցուցադրվել են օդային, ստորջրյա և ցամաքային բազավորման միջմայրցամաքային հրթիռներ:

Հատուկ ուշադրության է արժանացել նոր ռազմավարական միջմայրցամաքային միջուկային DF-5C հրթիռը: Որոշ մասնագետներ, չինական աղբյուրներին հղում անելով, պնդում են, որ այս հրթիռի հարվածի շառավիղն ընդգրկում է ամբողջ մոլորակը: DF-5C հրթիռը, որը նշվում է որպես գլոբալ հասանելիությամբ զենք, հավանաբար, արդիականացված տարբերակն է DF-5 ընտանիքից։ Այն կարող է կրել մի քանի միջուկային մարտագլխիկներ (MIRV) և ունի մինչև 12,000-15,000 կմ հեռահարություն։

Չինաստանը նաև իր անօդաչու թռչող սարքերով է հայտնի։ Սակայն լավ է պատկերացնում, որ նաև ինքը ունի անօդաչուներից պաշտպանվելու խնդիր։
Զորահանդեսում ցուցադրվել է նաև ԱԹՍ-ների դեմ պայքարի նորագույն տեխնիկա: Այդ թվում՝ հրթիռահրետանային համակարգեր, լազերային և բարձր ճշգրտության էլեկտրամագնիսական զենքեր՝ ԱԹՍ-ներին հակազդելու համար:

Հին զինանոցից էլ չեն հրաժարվել Չինաստանում։ Շանկերը, որոնք համարվում են հնացած և նոր պատերազմներում ոչ այնքան արդյունավետ, Պեկինի զորահանդեսում ներկայացվել են թարմացված ու նորացված։ Չինաստանը ցուցադրել է «Տիպ 100» տանկերի նոր մոդելներ, վեց նոր տեսակի հակաօդային հրթիռներ և շատ այլ զինտեխնիկա:





Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել