Գրանցվել
Գրանցվել
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն
8 ՀՈՒԼ 2025 09:02
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն

8 ՀՈՒԼ 2025 09:02
Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարել է նկատողություն։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
Էթիկայի հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանը միջնորդությունը ներկայացնելիս ասել է, որ Մասիս Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին: Բացի այդ՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել: Նշված բոլոր գործողություններն արդեն իսկ կատարված են եղել, երբ մեղադրյալի դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
Հիշեցում
Մելքոնյանի վերջին աղմկահարույց որոշումը Միքայել սրբազանի կալանավորումն էր:
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Մասիս Մելքոնյանին նկատողություն տվեց ԲԴԽ-ն | ReOpen