Բայրամովը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը
Գրանցվել
Գրանցվել
Ջեյհուն Բայրամովը կրկին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը
15 ՀՈԿ 2025 12:29
Ջեյհուն Բայրամովը կրկին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը

Ջեյհուն Բայրամովը կրկին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը

15 ՀՈԿ 2025 12:29
Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հանդիպման առանցքում են եղել երկկողմ հարաբերությունները, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության գերակայությունները, տարածաշրջանային իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Բայրամովը կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը և ստորագրված համատեղ հռչակագիրը։ Խոսելով խաղաղության համաձայնագրի ստորագրման հերթական քայլերի մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է «Հայաստանի Սահմանադրությունում իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը»։ Զրույցի ընթացքում նշվել է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի նշանակությունը։
Կողմերը դրական են գնահատել սեպտեմբերի 1-ից ԵԱՀԿ այնպիսի ինստիտուտների գործունեության դադարեցումը, ինչպիսիք են Մինսկի գործընթացը, գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը և բարձր մակարդակի պլանավորման խումբը։
Բայրամովը նշել է Ադրբեջանի հետ համագործակցության ծրագրի մեկնարկի կարևորությունը՝ օգտակար համարելով գործնական համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ականազերծումը, բնապահպանական իրավիճակի գնահատումը և կիբերանվտանգությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել