Բայրամով․ ՄԽ լուծարման որոշումը՝ սեպտեմբերի 1-ին
26 ՕԳՍ 2025 12:03

Բայրամով․ ՄԽ լուծարման որոշումը՝ սեպտեմբերի 1-ին
26 ՕԳՍ 2025 12:03
ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում։ Ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին։ Հայտարարության հեղինակը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է։ Նա խոսել է նաև այն կետերի մասին, որոնք Հայաստանը չի համաձայնել ընդունել մինչև 2025-ի հունվարի վերջը։
«Հայաստանը, մասնավորապես, չի ընդունել այն կետերը, որոնք վերաբերում են դատարաններից հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը թույլ չտալուն»,-ասել է Բայրամովը և հավելել, թե Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»։
Չնայած որոշ հաջողությունների, որոնք ձեռք էին բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում, Հայաստանի արագացված զինումը եղել է նորմալացման գործընթացի ավարտին հասնելու հիմնական խոչընդոտը»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նաև կրկնել է Բաքվի հայտնի նախապայմանը, թե Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը և լիովին կվերացնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել