Բաքվում քննարկվել են «Հյուսիս-Հարավ»-ի հեռանկարները
13 ՀՈԿ 2025 14:15

Բաքվում քննարկվել են «Հյուսիս-Հարավ»-ի հեռանկարները
13 ՀՈԿ 2025 14:15
Բաքվում հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի միջև։ Հանդիպման առանցքում եղել են երկու երկրների միջև տարբեր ուղղություններով տնտեսական համագործակցության ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների քննարկումը։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են առևտրատնտեսական կապերի դրական դինամիկան։ Նշվել է, որ 2024 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 10%-ով։ Այս դրական միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարում. 2025 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.5%-ով՝ կազմելով 3 միլիարդ 350 միլիոն դոլար։
Հատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալների աճին։ 2025 թվականի 9 ամիսների տվյալներով՝ այս միջանցքով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալն աճել է 8.3%-ով։ Այս աճի մեջ 10.4%-ը բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին, իսկ 2%-ը՝ երկաթուղային փոխադրումներին, ինչը վկայում է միջանցքի աճող ռազմավարական նշանակության մասին։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առկա ներուժի արդյունավետ օգտագործման, փոխադարձ կապերի հետագա ընդլայնման և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման շուրջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել