Թրամփին՝ Բաքվում հայ գերիներին ազատելու կոչ
Գրանցվել
Գրանցվել
Բաքվում գտնվող հայ գերիներին ազատելու կոչ՝ Թրամփին
14 ՀՈԿ 2025 16:50
Բաքվում գտնվող հայ գերիներին ազատելու կոչ՝ Թրամփին

Բաքվում գտնվող հայ գերիներին ազատելու կոչ՝ Թրամփին

14 ՀՈԿ 2025 16:50
Ամերիկայի հայկական ասամբլեան ԱՄՆ նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ Բաքվում գտնվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ։
«Նախագահ Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման և երկու երկրների միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը շրջանակային խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ նախագահ Թրամփը խոստացել է պատանդների ազատ արձակման հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ։ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Թրամփը նշել է այն փաստը, որ Բաքուն պահում է հայ պատանդների. «Այսինքն՝ դուք ասացիք, որ կան 23 քրիստոնյաներ, որոնց կցանկանայիք տեսնել ազատ արձակված, այնպես չէ՞։ 23-ն են, չէ՞։ Որովհետև ես նրան խնդրելու եմ դա անել»,- հիշեցնում են հայտարարության մեջ։ «Նախագահին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահվող հայ քրիստոնյա պատանդների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նա ցույց տվեց, որ կարող է դա հաջողությամբ անել՝ ազատելով Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին»,- հայտարարել են Հայկական ասամբլեայի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել