Բաքուն հերքում է Մոսկվայի հայտարարությունը ինքնաթիռի գործով
5 ՍԵՊ 2025 10:09

Բաքուն հերքում է Մոսկվայի հայտարարությունը ինքնաթիռի գործով
5 ՍԵՊ 2025 10:09
ՌԴ ԱԳՆ սեպտեմբերի 4-ի հայտարարությունը՝ ապահովագրական վճարումների հարցի վերաբերյալ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի աղետի հետ, որը խոցվել է հարձակման հետևանքով, ոչ միայն զարմանք է առաջացնում, այլև հանրությանը մոլորության մեջ է գցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
AZAL-ի և ուղևորների ապահովագրական վճարումները, որոնք իրականացվում են Ռուսաստանում գրանցված ապահովագրական ընկերության կողմից, և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությունից պահանջվող փոխհատուցման հարցը բոլորովին տարբեր թեմաներ են, նշել է նա։
Նշված ընկերության կողմից հիշյալ ապահովագրական վճարումների կազմակերպման գործընթացը շարունակվում է արդեն մոտ վեց ամիս։ Ընդհանուր առմամբ, այդ վճարումները կատարվում են բացառապես AZAL-ի ապահովագրական պայմանագրի շրջանակներում և հանդիսանում են ինքնաթիռի և ուղևորների ապահովագրման հետևանքով առաջացած պարտավորությունների կատարում։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վճարումներն իրականացվում են ռուսական ապահովագրական ընկերության կողմից, նշենք. սովորաբար ինքնաթիռների ապահովագրումը կատարվում է համապատասխան միջազգային ապահովագրական ընկերությունների միջոցով։ Սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանի տարածքում չեն գործում միջազգային ապահովագրական ընկերություններ, AZAL-ի ինքնաթիռի ապահովագրումը կատարվել է ռուսական ընկերության միջոցով։
Այսպիսով, ապահովագրական վճարումները Ադրբեջանի կողմից ռուսական կառավարությանը ներկայացված փոխհատուցման պահանջին հավասարեցնելու փորձերը անհամապատասխան են, հայտարարել են Բաքվից։
Հաջիզադեն նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած խնդիրներում Բաքվի մեղքի բաժինն է հերքում։ Շեշտել է, որ դա սկսվել է ադրբեջանական ինքնաթիռի խոցումից և շարունակվել ու խորացել՝ Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ հետապնդումների պատճառով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել