Բաքվում դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել 5 հայի համար
14 ՆՈՅ 2025 05:37

Բաքվում դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել 5 հայի համար
14 ՆՈՅ 2025 05:37
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Մելիքսեթ Փաշայանի համար դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում։
Մեղադրող դատախազը Գարիկ Մարտիրոսյանի համար պահանջել է 19, Դավիթ Ալավերդյանի համար 18, Լևոն Բաբայանի համար 17, իսկ Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի ու Էդիկ Ղազարյանի համար՝ 16 տարվա ազատազրկում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել