ՆԱՏՕ-ի «ուրվական նավեր» Բալթիկ ծովում
Գրանցվել
Գրանցվել
Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի «ուրվական նավեր» են հայտնվել
7 ՆՈՅ 2025 11:19
Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի «ուրվական նավեր» են հայտնվել

Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի «ուրվական նավեր» են հայտնվել

7 ՆՈՅ 2025 11:19
Բալթիկ ծովում այս շաբաթ սկզբին արձանագրվել է անսովոր և մտահոգիչ երևույթ. նավերի տեղորոշման համակարգերը ֆիքսել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի քանի ռազմանավերի ազդանշաններ, որոնք, սակայն, իրականում պետք է գտնվեին աշխարհի բոլորովին այլ կետերում։ Այս մասին հայտնում է ֆիննական հեղինակավոր Helsingin Sanomat պարբերականը՝ հղում անելով Marinetraffic և VesselFinder նավերի տեղաշարժին հետևող հարթակների տվյալներին։
Խոսքը, մասնավորապես, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված ռազմանավերի մասին է։ Ըստ Marinetraffic-ի տվյալների՝ այդ նավերից որոշները դեռևս հոկտեմբերի 30-ին գտնվում էին Միջերկրական ծովում։ Սակայն, անհասկանալի պատճառներով, նրանց տեղորոշման համակարգերն այժմ ցույց են տալիս, որ դրանք հայտնվել են Բալթիկ ծովի ավազանում։
Առավել տարօրինակ է իսպանական ռազմանավերից մեկի դեպքը։ Ինչպես նշում է Helsingin Sanomat-ը, նավը սեպտեմբերի սկզբին լքել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոն և ուղղություն վերցրել դեպի Ճապոնիա, ուր պետք է ժամաներ նոյեմբերի վերջին։ Չնայած այս երթուղուն՝ ներկայումս նավի գտնվելու վայրը քարտեզների վրա նշվում է Ֆիննական ծոցում, ինչը ֆիզիկապես անհնար է։
Այս անհասկանալի իրավիճակը չի սահմանափակվում միայն ռազմական նավերով։ Համաձայն նույն ծառայությունների տվյալների՝ Բալթիկ ծովում ֆիքսվում են նաև բեռնատար նավերի ազդանշաններ, որոնք իրականում պետք է գտնվեին Սև ծովում։
Այս երևույթը լուրջ մտահոգություններ է առաջացնում ռազմական և անվտանգության փորձագետների շրջանում։ Թեև պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան, նման անհամապատասխանությունները կարող են վկայել գլոբալ տեղորոշման համակարգերի (GPS) նպատակային խափանումների կամ էլեկտրոնային պատերազմի տարրերի կիրառման մասին։ Այսպես կոչված «ուրվական նավերի» հայտնվելը աշխարհաքաղաքական լարվածության այս գոտում կարող է նպատակ ունենալ շփոթություն առաջացնել, փորձարկել ՆԱՏՕ-ի արձագանքման համակարգերը կամ թաքցնել այլ նավերի իրական տեղաշարժը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել