Բաքուն պետականորեն ակտիվացնում է «վերադարձի» նարատիվը
6 ՆՈՅ 2025 15:15

Բաքուն պետականորեն ակտիվացնում է «վերադարձի» նարատիվը
6 ՆՈՅ 2025 15:15
Պաշտոնական Բաքուն զգալիորեն մեծացնում է «Վերադարձ դեպի «Արևմտյան Ադրբեջան»» նարատիվի պետական ֆինանսավորումը՝ այն դարձնելով դրամաշնորհային քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին հայտնի է դարձել Բաքվում կայացած թեմատիկ քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Քննարկման ընթացքում ադրբեջանական հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը հայտարարել է, թե այս հարցը դիտարկվում է մարդու իրավունքների համատեքստում։ «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և իրենք պետք է առավել ակտիվ աշխատեն այս ուղղությամբ»,- նշել է նա։
Այս քաղաքականության պետական մակարդակով խթանման մասին է վկայել Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան։ Նա հայտնել է, որ միայն այս տարի պաշտոնական Բաքուն «ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել այդ թեմայով»։
Ալիևայի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերի թիվը տարեցտարի աճում է, և գործընթացը կրելու է շարունակական բնույթ։ Նա ընդգծել է, որ 2026 թվականին ևս այս թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը։ Փաստացի, Բաքուն ոչ միայն շարունակում է, այլև ինստիտուցիոնալ և ֆինանսական առումով ընդլայնում է այն քաղաքականությունը, որը որպես «Արևմտյան Ադրբեջան» թիրախավորում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել