Բաքուն պլանավորում է փակել Ադրբեջանում ռուսական դպրոցները
2 ՀՈՒԼ 2025 09:07

Բաքուն պլանավորում է փակել Ադրբեջանում ռուսական դպրոցները
2 ՀՈՒԼ 2025 09:07
Ադրբեջանում շուտով կփակվեն բոլոր ռուսալեզու դպրոցները. ծնողներն արդեն ստացել են փուլային փակման մասին ծանուցումներ, ահազանգում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես գրում է Oxu.Az-ը, աշակերտների ծնողները այդ մասին ծանուցումներ են ստացել դպրոցական WhatsApp խմբերի միջոցով: Տարածվող տեղեկության համաձայն՝ այս միջոցառումն ուղղված է «ադրբեջաներենի՝ որպես կրթության հիմնական լեզվի դիրքերի ամրապնդմանը»: Նախատեսվում է, որ դպրոցները կանցնեն ադրբեջաներենով ուսուցման երեք տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2024-ի օգոստոսին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ երկրում գործում է 324 ռուսալեզու դպրոց: Նրա խոսքով՝ այդ դպրոցներում սովորում է 160 հազար երեխա, իսկ ևս 800 հազար աշակերտ ռուսերեն է սովորում որպես երկրորդ լեզու:
Ռուսալեզու դպրոցների հավանական փակման մասին լուրը հայտնվել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների զգալի վատթարացման ֆոնին:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել