Բաքուն պահանջում է թափանցիկ հետաքննություն Կիևից | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Բաքուն Կիևից պատասխան է պահանջում
14 ՀՈՒԼ 2025 09:22
Բաքուն Կիևից պատասխան է պահանջում

Բաքուն Կիևից պատասխան է պահանջում

14 ՀՈՒԼ 2025 09:22
Ուկրաինայի անվտանգության ուժերը հայտնել են, որ Վորոնիչին սպանած մարդասպանը և նրա ուղեկցորդը ոչնչացվել են ձերբակալման ընթացքում, քանի որ դիմադրություն են ցուցաբերել։ Կասկածյալները եղել են ադրբեջանցիներ։
Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Վասիլի Մալյուկը հայտարարել է, որ ձերբակալումը չի ընթացել պլանավորված կերպով՝ հանցագործները ոչնչացվել են փախուստի փորձի ընթացքում, և որ նրանց գործողությունների հետևում կանգնած են եղել ռուսական հատուկ ծառայությունները։
Ադրբեջանական կողմը, առայժմ ոչ պաշտոնական մակարդակով, իր դժգոհությունն է հայտնել այդ դեպքի կապակցությամբ։ Պահանջել են թափանցիկ հետաքննություն անցկացնել՝ համոզվելու համար, որ սպանված ադրբեջանցիները իսկապես մեղավոր են եղել և նրանց սպանությունը իրականացվել է իրավաչափ, այլ տարբերակ չունենալու պայմաններում։
Հիշեցնենք, որ Կիևում սպանված ՍԲՈւ-ի գնդապետ Իվան Վորոնիչը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայի զինված ուժերի 2024 թվականի Կուրսկի մարզում կատարած գործողություններում; Այդ մասին հաղորդում է The New York Times-ը։
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել