Խաղաղության պայմանագիրը և Սահմանադրության փոփոխությունը
Գրանցվել
Գրանցվել
Խաղաղության պայմանագիրը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն․ Ամիրբեկով
23 ՍԵՊ 2025 09:38
Խաղաղության պայմանագիրը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն․ Ամիրբեկով

Խաղաղության պայմանագիրը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն․ Ամիրբեկով

23 ՍԵՊ 2025 09:38
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո տարածաշրջանում նոր պատմական ժամանակաշրջան է սկսվում։
Ավստրիական «Austria Press Agentur» գործակալությանը տված հարցազրույցում նա ներկայացրել է Բաքվի տեսլականը երկարատև խաղաղության հաստատման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ մատնանշելով առկա խոչընդոտները։ Ամիրբեկովը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանի գործող Սահմանադրությունից բխող խնդիրը։ Նրա պնդմամբ՝ Սահմանադրության նախաբանում առկա են տարածքային պահանջներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը խոչընդոտում է վերջնական կարգավորմանը։ «Ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը նախատեսում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», - նշել է նա՝ ընդգծելով, որ սա կայունության հասնելու հիմնական պայմաններից է։
Որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևոր քայլ՝ Ամիրբեկովը նշել է 43 կիլոմետրանոց ճանապարհի և երկաթգծի կառուցումը, որը, նրա խոսքով, պետք է անցնի Հայաստանի տարածքով և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապի Նախիջևանի հետ։
Նա այս նախագիծը ներկայացրել է ոչ միայն որպես Ադրբեջանի երկու մասերի միավորում, այլև որպես Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միջև կապի հնարավորություն։ Ամիրբեկովը հիշատակել է, որ այս նախագիծը, որը ավանդաբար հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք», Վաշինգտոնում ստացել է նոր անվանում՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Անդրադառնալով Իրանի քննադատությանը՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է. «Սա խաղաղության նախագիծ է, որից կարող են օգուտ քաղել տարածաշրջանի բոլոր երկրները, եթե լինի քաղաքական կամք»։
Ամիրբեկովի խոսքով՝ Վաշինգտոնում օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Բաքուն կարևոր է համարում իր եվրոպացի գործընկերներին, այդ թվում՝ ավստրիացիներին, իրազեկել Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի և խաղաղության մեծ հնարավորությունների մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել