Բաքվում շարունակվում են ռուսների ձերբակալությունները
1 ՀՈՒԼ 2025 12:52

Բաքվում շարունակվում են ռուսների ձերբակալությունները
1 ՀՈՒԼ 2025 12:52
Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ իրավապահները Բաքվում ձերբակալել են երկու կազմակերպված հանցախմբերի, որոնց կազմում ընդգրկված են եղել Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանց կասկածում են Իրանից թմրանյութերի տարանցման, համացանցով թմրանյութերի տարածման և կիբերհանցագործությունների մեջ։
Ադրբեջանի Ներքին գորխերի նախարարությունը Բաքվում Sputnik Ադրբեջան գործակալությունում անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել է ևս 7 մարդու՝ խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքի օրինականացման մասին հոդվածներով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Բաքվի հետ ուղիղ կապերի միջոցով հույս ունի ապահովել Ադրբեջանում ձերբակալված Sputnik Ադրբեջանի աշխատակիցների ազատումը։
Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որին կանչել էին Ռուսաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի բանավոր նոտա են փոխանցել։ Դեսպանին գերատեսչություն էին կանչել նաև երեկ՝ «ռուս լրագրողների ապօրինի ձերբակալման» պատճառով։ Նախարարության ներկայացուցիչ Դմիտրի Մասյուկը հայտարարել է, որ «որոշ ուժեր ջանքեր են գործադրում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում պառակտում առաջացնելու համար»։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել