Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Բագրատ Սրբազանին ահաբեկչության և իշխանազավթման մեղադրանք է առաջադրվել
25 ՀՈՒՆ 2025 13:04
Բագրատ Սրբազանին ահաբեկչության և իշխանազավթման մեղադրանք է առաջադրվել

Բագրատ Սրբազանին ահաբեկչության և իշխանազավթման մեղադրանք է առաջադրվել

ՇՏԱՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25 ՀՈՒՆ 2025 13:04
Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման հոդվածներով:
Այս մասին հայտնեցին նրա փաստաբանները՝ նշելով, որ կալանավորելու միջնորդություն է ներկայացված, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան: Փաստաբանները քաղաքական հետապնդում որակեցին գործողությունները՝ նշելով, որ «դրանք նպատակ ունեն թուլացնելու ընդդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին»։
Փաստաբաններից մեկը նշեց՝ այն փաստերը, որոնք հրապարակել է քննչական կոմիտեն, չեն համապատասխանում իրականությանը, հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Ակնկալում են, որ այդ ձայնագրությունները կրկնակի փորձաքննության կենթարկվեն՝ դրանց իսկությունը ապացուցելու։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել