Սոս Հակոբյանը՝ Բաբայանի որոշման մասին
Գրանցվել
Գրանցվել
Բաբայանի որոշմանը հարգանքով ենք վերաբերվում. Սոս Հակոբյան
7 ՀՈԿ 2025 15:13
Բաբայանի որոշմանը հարգանքով ենք վերաբերվում. Սոս Հակոբյան

Բաբայանի որոշմանը հարգանքով ենք վերաբերվում. Սոս Հակոբյան

7 ՀՈԿ 2025 15:13
«Լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների հարցադրումներին ի պատասխան պարզաբանում ենք․Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում Սամվել Բաբայանի կողմից մեր թեկնածուին աջակցելուն հարգանքով ենք վերաբերվում։ Դրանից դուրս որևէ քննարկում չենք ունեցել»։ Այս մասին սոցցանցերի իր էջում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը։ «Մենք շնորհակալ ենք բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք Վաղարշապատի ընտրություններում մեզ աջակցում են կամ կցանկանան աջակցել։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այս իշխանության դեմ իրական պայքարող ցանկացած ուժի հետ պատրաստ ենք ունենալ քննարկումներ և համագործակցություն։
Յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Սամվել Բաբայանի իրավունքն է աջակցել այս կամ այն թեկնածուին, և մենք ուրախ ենք, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում աջակցում է հենց Խաչիկ Մանուկյանին»,–գրել է նա հայտարարելով, որ «Հայրենիք» կուսակցությունն, ամեն դեպքում, ընտրություններին մասնակցելու է առանձին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել