Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 28 հարց
21 ՀՈԿ 2025 06:48

Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 28 հարց
21 ՀՈԿ 2025 06:48
Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 28 հարց։ Դրանցից տասնհինգը կքննարկվի երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին ընթերցմամբ։
Դրանց թվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը, Դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Պետական պարտքի մասին» օրենքում և դրան առնչվող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Քաղաքացիական օրենսգրքում և դրան առնչվող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը և մի շարք այլ օրինագծեր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել