Ինչպիսին են Երևան այցելած ադրբեջանցիների լրագրողների  առաջին արձագանքները
23 ՀՈԿ 2025 11:35

Ինչպիսին են Երևան այցելած ադրբեջանցիների լրագրողների առաջին արձագանքները
23 ՀՈԿ 2025 11:35
Նախօրեին Հայաստան այցելած ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետները մեկնելուց հետո սկսել են կիսվել այցից և Հայաստանից ստացած իրենց տպավորություններով։ Նրանցից մեկը՝ Ֆահրադ Մամմադովը, նախ փաստ է մատնացույց արել, որ ադրբեջանցիները ժամանել են ադրբեջանական ինքնաթիռով, որը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում։ 
Ադրբեջանական լրատվամիջոցներն այս իրադարձությունը որակել են որպես «դետալ, որը շուտով կարող է նորմ դառնալ երկկողմ հարաբերություններում»։ Ընդգծվել է, որ հանդիպման բոլոր մանրամասները՝ թռիչքից մինչև օրակարգ, քննարկվել են բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների։
Պատվիրակությանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպումները՝ նշելով, որ դրանք «միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը»։ Իր հերթին, ադրբեջանական կողմը նշել է, որ հանդիպումը կազմակերպվել է բարձր մակարդակով, իսկ կառավարություններն արդեն «բավականաչափ բովանդակություն են ստեղծել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին խաղաղ գործընթացին միացնելու համար»։
Ադրբեջանական մամուլը նաև անդրադարձել է հայկական և ադրբեջանական որոշ կայքերում հնչող քննադատություններին ու վիրավորանքներին՝ դա համարելով «նորմալ՝ ներկա շրջանի համար»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ դեռ շատ անելիք կա, որպեսզի հասարակությունները հարմարվեն կառավարությունների խաղաղասիրական օրակարգին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել