Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնյան համաձայնագրի մասին
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնյան համաձայնագիրը «պատմական» է որակել
24 ՀՈԿ 2025 09:45
Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնյան համաձայնագիրը «պատմական» է որակել

Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնյան համաձայնագիրը «պատմական» է որակել

24 ՀՈԿ 2025 09:45
Վաշինգտոնում օգոստոսին ստորագրված համաձայնագիրը աննախադեպ առաջընթաց է, ունի պատմական նշանակություն և լավ հնարավորություններ է բացում բոլորի համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վաշինգտոնում «ԱՄՆ-ն Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» թեմայով համաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մտադիր է առավելագույնս օգտագործել և խթանել այդ ներուժը։
«Ադրբեջանի նախագահը հանել է մեր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը նույնպես բարձր է գնահատել դա, և, հավանաբար, այս ուղղությամբ ինչ-որ համատեղ գործողություններ կլինեն», - նշել է դեսպանը։
Խազար Իբրահիմը հավելել է, որ դեռ 90-ականների սկզբին փորձեր են արվել համատեղ գործելու, սակայն դա իրականություն չի դարձել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել