Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԳՆ շենքը
2 ՍԵՊ 2025 08:21

Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԳՆ շենքը
2 ՍԵՊ 2025 08:21
Սեպտեմբերի 2-ին օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիները սկսել են քանդել Արցախի ԱԳՆ շենքը։
Այդ մասին հայտնում և հերթական հանցագործությունը հավաստող լուսանկարներ են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընդ որում, շեշտում են, որ քանդման աշխատանքները սկսելու համար սեպտեմբերի 2-ը պատահական չեն ընտրել, այլ ընտրել են՝ հենց օրվա նշանակությունը հաշվի առնելով՝ Արցախում հայկական պետականության ստեղծման պատմության մեջ։
Հիշել են նաև, որ այդ շենքում արտասահմանից բազմաթիվ հյուրեր է ընդունել նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, որին այս օրերին դեռ շարունակում են դատել Բաքվում՝ մյուս հայ գերիների հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել