Ավստրալիայից կվտարեն Իրանի դեսպանին
26 ՕԳՍ 2025 06:01

Ավստրալիայից կվտարեն Իրանի դեսպանին
26 ՕԳՍ 2025 06:01
Ավստրալիան հայտարարել է, որ կվտարի Իրանի դեսպանին այն բանից հետո, երբ մեղադրել է երկրի կառավարությանը Սիդնեյում և Մելբուռնում հակասեմական հարձակումներ կազմակերպելու մեջ: Վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է, որ հարձակումները «օտարերկրյա պետության կողմից կազմակերպված արտասովոր և վտանգավոր ագրեսիայի ակտեր են» եղել: 2024թ․ տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհեր չեն եղել:
Ավստրալիայի անվտանգության հետախուզական կազմակերպության (Asio) ղեկավար Մայք Բյուրջեսը հայտնել է, որ իր գործակալությունն ունի տեղեկություններ, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, կանգնած է եղել Ավստրալիայում հրեական կառույցների վրա կատարված այլ հարձակումների հետևում. «Իրանը փորձել է թաքցնել իր մասնակցությունը, սակայն Asio-ն գնահատում է, որ այն կանգնած է եղել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Սիդնեյում Lewis Continental Kitchen-ի և դեկտեմբերի 6-ին Մելբուռնում Adass Israel սինագոգի վրա կատարված հարձակումների հետևում»:
Դեսպան Ահմադ Սադեղին և Իրանի երեք այլ պաշտոնյաների հորդորել են յոթ օրվա ընթացքում լքել Ավստրալիան: Իրանը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները:
Արտգործնախարար Փեննի Վոնգն ասել է, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին դեպքն է, երբ Ավստրալիան վտարում է դեսպան:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել