«Ավրորա» մրցանակը շնորհվեց բժիշկ Ջամալ Էլթայեբին
Գրանցվել
Գրանցվել
«Ավրորա-2025» մրցանակը շնորհվել է սուդանցի բժիշկ Ջամալ Էլթայեբին
7 ՆՈՅ 2025 08:07
«Ավրորա-2025» մրցանակը շնորհվել է սուդանցի բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա-2025» մրցանակը շնորհվել է սուդանցի բժիշկ Ջամալ Էլթայեբին

7 ՆՈՅ 2025 08:07
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թվականի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է սուդանցի բժիշկ Ջամալ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բժշկական օգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և նվիրումի համար։ Դափնեկրի անունը հայտարարվեց Նյու Յորքի Էլիս կղզում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, որը նշանավորեց նաև «Ավրորայի» գործունեության տասնամյակը։
Սուդանում շարունակվող քաղաքացիական պատերազմի և առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է գործարկել Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը, որը մնացել է մեծ Խարթումի տարածքում գործող վերջին բուժհաստատություններից մեկը։ 2023 թվականի ապրիլից ի վեր նա ստիպված է աշխատել անդադար ռմբակոծությունների, ենթակառուցվածքների փլուզման և բժշկական պարագաների, այդ թվում՝ անզգայացնող միջոցների սուր սղության պայմաններում՝ փրկելով հարյուրավոր վիրավորների և հիվանդների կյանքեր։
«Մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել», - նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Բժիշկ Էլթայեբն ընտրվել է ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն դոլար պարգև, որը հնարավորություն կտա ընդլայնել իր գործունեությունը և աջակցել տեղում գործող այլ կազմակերպությունների։ ««Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին և սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարևոր են։ Սա հիշեցնում է այն մասին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման», - ասել է բժիշկ Էլթայեբը։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին ընդգծել է. «Չնայած անհավատալի վտանգին և զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը։ Նրա անձնուրաց աշխատանքը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մարդկայնությունը կարող է հաղթել»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել