Ավինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը
Գրանցվել
Գրանցվել
Տիգրան Ավինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը
24 ՍԵՊ 2025 10:14
Տիգրան Ավինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը

Տիգրան Ավինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետի սպանությունը

24 ՍԵՊ 2025 10:14
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր էջում գրել է.
Խստորեն դատապարտում ենք Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Փարաքար համայնքի ողջ բնակչությանը։
Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտափույթ և լիարժեք ապաքինում։
Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ և ամբողջական քննություն իրականացնել` հանցագործության կազմակերպիչներին և կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։
Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետերին և բնակիչներին՝ ընդգծելով, որ որևէ բռնություն կամ ահաբեկում անընդունելի է և պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի:
- Տիգրան Ավինյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել