Տերևների այրումը թույն է․ Ավինյանը՝ օդի աղտոտման մասին
Տերևների այրումը թույն է. Ավինյանը՝ Երևանի օդի աղտոտման մասին
24 ՆՈՅ 2025 06:06
Տերևների այրումը թույն է. Ավինյանը՝ Երևանի օդի աղտոտման մասին

Տերևների այրումը թույն է. Ավինյանը՝ Երևանի օդի աղտոտման մասին

24 ՆՈՅ 2025 06:06
Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այս տեսակ հրդեհներն ու իրենցից արտանետված տոքսինները, ըստ քաղաքապետի, էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքար է տարվում: Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Սա նորմալ չէ: պետք է հասկանանք թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց, դա 3-5 անգամ ավելի նվազ վտանգավորություն ունի։
- Տիգրան Ավինյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար