Տիգրան Ավինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին
17 ՆՈՅ 2025 05:36
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին

17 ՆՈՅ 2025 05:36
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին․
Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը ժողովրդի հստակ կամքի արտահայտությունն է։ Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ուղին։

Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին՝ արժանի հաղթանակի համար։

Սա թիմի հաղթանակ է, բայց նախ և առաջ՝ վաղարշապատցիների հաղթանակ, ովքեր ընտրեցին իրենց համայնքի զարգացումն ու ժողովրդավարությունը։ Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր վաղարշապատցիներին իրենց դիրքորոշման համար։

Այս ընտրությամբ Վաղարշապատը վերացրեց այն պատրանքները, որոնցով սնվում էին վերադարձի ակնկալիք ունեցող նախկին իշխանություններն ու նրանց ածանցյալ խմբերը։
- Տիգրան Ավինյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար