Ավինյան․ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դիտավորյալ էր
10 ՀՈԿ 2025 13:59

Ավինյան․ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դիտավորյալ էր
10 ՀՈԿ 2025 13:59
Գիշերը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել։ Սակայն առանձին հատվածներում ծխացող օջախների չեզոքացման աշխատանքները շարունակվում են առավոտյան ժամերին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ փրկարար ծառայության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները ողջ գիշեր աշխատել են դեպքի վայրում։
Քաղաքապետը հավելել է, որ տեղի ունեցածը պատահականություն չէր, այլ դիտավորյալ հրդեհ է։
«Խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ առնչություն ունեցող անձը կենթարկվելու է պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ», — նշել է Ավինյանը։
Կարդացեք նաև՝
Հրդեհի հետևանքով համայնքային և բնապահպանական անվտանգության տեսանկյունից լուրջ ռիսկեր են ստեղծվել։ Այս ֆոնին խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի վերահսկողությունը, և կիրառվում են հավելյալ անվտանգային միջոցներ՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով։
Դեպքի մանրամասները պարզելու համար ընթանում է համապատասխան քննություն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել