Նորագյուղ. Ավինյանը ներկայացրել է Emaar Properties-ին
Գրանցվել
Գրանցվել
Ավինյանը Emaar Properties-ին ներկայացրել է Նորագյուղի նախագիծը
30 ՀՈԿ 2025 08:47
Ավինյանը Emaar Properties-ին ներկայացրել է Նորագյուղի նախագիծը

Ավինյանը Emaar Properties-ին ներկայացրել է Նորագյուղի նախագիծը

30 ՀՈԿ 2025 08:47
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է արաբական աշխարհի խոշորագույն կառուցապատող Emaar Properties ընկերության գործադիր տնօրեն Ահմադ Թանի Ալ Մատրուշիի հետ։
Հանդիպման առանցքում Նորագյուղ թաղամասի վերակառուցման և ժամանակակից գործարար թաղամասի՝ «Downtown Yerevan»-ի ստեղծման հայեցակարգային նախագծի ներկայացումն էր։
Emaar Properties-ը համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, որն իրականացրել է այնպիսի մոնումենտալ նախագծեր, ինչպիսին է Դուբայի «Բուրջ Խալիֆա» երկնաքերը։ Քաղաքապետ Ավինյանը քննարկել է Նորագյուղում նոր կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը՝ հույս հայտնելով գրավել այս հեղինակավոր ընկերության հետաքրքրությունը։
Այս համագործակցության հեռանկարը անիրատեսական չի թվում՝ հաշվի առնելով Emaar Properties-ի ակտիվությունը տարածաշրջանում։ Ընկերությունը վերջերս ներկայացրել է երկու խոշոր քաղաքաշինական նախագիծ Թբիլիսիի և Բաթումիի մերձակայքում, որոնցում նախատեսվում է ներդնել շուրջ 6 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ «Downtown Yerevan» նախագծի հայեցակարգն ու գլխավոր հատակագիծը մշակվել են ֆրանսիական հայտնի Wilmotte & Associés ճարտարապետական բյուրոյի կողմից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել