Նովոռոսիյսկի վրա ԱԹՍ հարձակման հետևանքով կա 3 զոհ
24 ՍԵՊ 2025 12:35

Նովոռոսիյսկի վրա ԱԹՍ հարձակման հետևանքով կա 3 զոհ
24 ՍԵՊ 2025 12:35
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային հարձակման, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հասցվել է նաև զգալի նյութական վնաս։ Ըստ Կուբանի օպերատիվ շտաբի տվյալների՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Եվս ութը, այդ թվում՝ մեկ երեխա, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։
Հարձակման թիրախը եղել է քաղաքի կենտրոնական հատվածը՝ «Նովոռոսիյսկ» հյուրանոցի շրջակայքը։
Արդյունքում վնասվել է 7 բնակելի շենք և մոտ 20 ավտոմեքենա։ Հատկանշական է, որ հարվածների թիրախներից մեկն է դարձել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) Նովոռոսիյսկի գրասենյակը։ Ըստ շատ փորձագետների, հենց դա է եղել հիմնական թիրախը։ Կոնսորցիումից հայտնել են, որ գրասենյակի շենքը վնասվել է, և իրենց աշխատակիցներից երկուսը վիրավորվել են։ Բացի այդ, նշվում է, որ նույն շենքում կան «լրջորեն տուժածներ, որոնք ընկերության աշխատակիցներ չեն»։
Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը Ռուսաստանի, Ղազախստանի և խոշոր միջազգային նավթային ընկերությունների համատեղ նախագիծն է։ Մայրուղային նավթամուղը ռուսական և ղազախական նավթը տեղափոխում է դեպի Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող ծովային տերմինալ, որտեղից այն բեռնվում է լցանավերը՝ համաշխարհային շուկաներ ուղարկելու համար։ Հարձակումից հետո քաղաքի քաղաքապետը Նովոռոսիյսկում հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել