Աստանայում բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը
Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց է բացվել
21 ՆՈՅ 2025 17:00
Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց է բացվել

Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց է բացվել

21 ՆՈՅ 2025 17:00
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանը նշել է, որ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում։
«Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության կամուրջը»,– նշել է նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար