Ռադիոֆիզիկայի ինստիտուտը կմիանա «Հայփոստին»
25 ՍԵՊ 2025 07:31

Ռադիոֆիզիկայի ինստիտուտը կմիանա «Հայփոստին»
25 ՍԵՊ 2025 07:31
Աշտարակ քաղաքում գտնվող «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ–ն կվերակազմակերպվի։ Այն միավորվելու է «Հայփոստ» ՓԲԸ–ին։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստի ժամանակ։ Կառավարությունն ակնկալում է, որ այդ նախաձեռնությունը ոչ միայն կբարձրացնի «Հայփոստ» ՓԲԸ֊ի մրցունակությունը, այլև ՀՀ կդարձնի ավելի կարևոր տարածաշրջանային լոգիստիկ հանգույց:
Թե այս նախաձեռնությունն ինչ եկամուտներ կբերի, դեռ վաղ է գնահատել։ Կառավարությունում դեռ խնայողությունների փաստն է նշում․ ակնկալվում է, որ վերակազմակերպման արդյունքում Էականորեն կկրճատվեն աշխատավարձային և կոմունալ ծախսերը՝ 2025–2030 թթ. կազմելով 304,7 մլն դրամ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել