TRIPP-ը կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական քարտեզը
Գրանցվել
Գրանցվել
Ասադով. TRIPP-ը կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական քարտեզը
26 ՕԳՍ 2025 11:53
Ասադով. TRIPP-ը կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական քարտեզը

Ասադով. TRIPP-ը կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական քարտեզը

26 ՕԳՍ 2025 11:53
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, թե Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագիրը հաստատում է Բաքվի խաղաղ նախաձեռնության նկատմամբ միջազգային լայն աջակցությունը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը ոչ միայն ավարտում է տարիներ տևած հակամարտությունը, այլև արտացոլում է Ադրբեջանի քաղաքական և դիվանագիտական ուժը:
Հատուկ ուշադրություն դարձնելով տրանսպորտային և հաղորդակցային ուղիների բացմանը՝ Ասադովը ընդգծել է, որ Ալիևի՝ Նախիջևան տանող անարգել երթևեկության ապահովման պահանջը արտացոլվել է գագաթնաժողովի արդյունքներում: Այդ նպատակով նախատեսված է ԱՄՆ-ի ենթակառուցվածքային նախաձեռնությունը՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհ» (TRIPP), որը, Ասադովի խոսքով, կփոխի ոչ միայն Ադրբեջանի տրանսպորտային քարտեզը, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել