Արցախի ղեկավարությունը Եռաբլուրում է
19 ՍԵՊ 2025 06:40

Արցախի ղեկավարությունը Եռաբլուրում է
19 ՍԵՊ 2025 06:40
Սեպտեմբերի 19-ին Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և այլ պատգամավորներ այցելել են Եռաբլուր։ Զինվորական պանթեոն են եկել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
«Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ինչ է խոսել 23-ի պատերազմից, Ադրբեջանի հարձակումից առաջ, ինչ է պայմանավորվել Ալիևի հետ, ինչ է խոսել Էրդողանի հետ-, Եռաբլուրում ասել է Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է պատասխանի՝ արդյոք ինքը ամբողջությամբ տեղյակ էր այդ հարձակման մասին և արդյոք Ալիևին երաշխիք էր տվել, որ Հայաստանը որևէ կերպ ծպտուն չի հանելու և դիտելու է՝ ինչպես են ցեղասպանություն գործում Արցախում: Վստահ եմ, որ իրենք պայմանավորվածություն ունեցել են ու այդ երաշխքիը տվել է»,-հավելել է Սաղաթելյանը։
Լրագրողների հարցերին պատասխանել է նաև Սամվել Շահրամանյանը։
«Եվլախի հանդիպմանը ես չեմ մասնակցել, երբևէ Եվլախում չեմ եղել, Եվլախում հանդիպմանը մասնակցած անձինք որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, և այդ հանդիպումն ունեցել է հումանիտար բնույթ»,-ասել է Սամվել Շահրամանյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել