Արցախի շրջափակումը և խաղաղության փորձագետը Երևանում
Գրանցվել
Գրանցվել
Արցախի շրջափակման մասնակիցը Երևանում էր՝ որպես խաղաղության փորձագետ
23 ՀՈԿ 2025 07:34
Արցախի շրջափակման մասնակիցը Երևանում էր՝ որպես խաղաղության փորձագետ

Արցախի շրջափակման մասնակիցը Երևանում էր՝ որպես խաղաղության փորձագետ

23 ՀՈԿ 2025 07:34
Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբի կազմում է եղել Դիլարա Էֆենդիևան, որը 2022 թվականին՝ որպես «էկոակտիվիստ», անձամբ մասնակցել է Արցախի շրջափակմանը։ Այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել «Փաստերի ստուգման հարթակը»՝ Fip.am-ը, որը դեռ 2022-ի դեկտեմբերին անդրադարձել էր Էֆենդիևայի գործունեությանը։
Հիշեցնենք, որ այն ժամանակ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» արգելափակել էին Արցախը Հայաստանին կապող միջանցքը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության ներքո և Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն էր։
Մինչ մի կողմից շրջափակումը հանգեցրել էր լրջագույն հումանիտար խնդիրների, և Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում էր, որ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել, մյուս կողմից, Դիլարա Էֆենդիևան տեսանյութով հանդես էր գալիս հակասական հայտարարությամբ։ Նա պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են ճանապարհ տրամադրել բուժօգնության կարիք ունեցող արցախցիների համար։
Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակությունը Երևանում էր՝ հոկտեմբերի 21-22-ին մասնակցելու երկկողմ կլոր սեղան-քննարկման, որը նախաձեռնվել էր Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների և փորձագիտական շրջանակների կողմից՝ երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ։ Պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել