«Արթիկ» ՔԿՀ-ում բախում ծառայողների հետ
Գրանցվել
Գրանցվել
«Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկվածները ֆիզիկական ուժ են գործադրել ծառայողների նկատմամբ
25 ՀՈԿ 2025 10:40
«Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկվածները ֆիզիկական ուժ են գործադրել ծառայողների նկատմամբ

«Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկվածները ֆիզիկական ուժ են գործադրել ծառայողների նկատմամբ

25 ՀՈԿ 2025 10:40
Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
«Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։ Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ՝ հիշեցնելով, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել