Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
21 ՕԳՍ 2025 13:32

Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
21 ՕԳՍ 2025 13:32
«Սրբազան պայքարի» գործով կալանավորված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը ևս դատավոր Կարեն Ֆարխոյանը երկարաձգեց 3 ամսով։
Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր` Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, մի քանի ժամ ավելի վաղ, դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։ Դատավորը հայտարարել էր, որ խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերը բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել