Արշակ սրբազանը պահանջում է հաստատել ստորագրությունները
27 ՆՈՅ 2025 15:27

Արշակ սրբազանը պահանջում է հաստատել ստորագրությունները
27 ՆՈՅ 2025 15:27
Արշակ սրբազանը հայտարարել է, որ իր դիրքորոշումը կհրապարակի միայն այն դեպքում, երբ ծառայության կասեցման պահանջագրի տակ ստորագրած բարձրաստիճան հոգևորականները հաստատեն իրենց ստորագրությունների իսկությունը։
Նա ընդգծել է, որ տվյալ գործընթացը կարգավորվում է բացառապես ներքին ընթացակարգերով և ենթակա չէ հանրային քննարկման։
Անդրադառնալով շրջանառվող տեսանյութերին և փորձաքննություններին՝ սրբազանը չի հաստատել այդ տեղեկությունները՝ հղում անելով իր փաստաբանի արձագանքին։
Արշակ սրբազանը տեղի ունեցողը որակել է որպես Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավի դրսևորում՝ շեշտելով, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար