Անհետ կորածի հարազատը մեկ ամսով կալանավորվեց
7 ՀՈԿ 2025 05:14

Անհետ կորածի հարազատը մեկ ամսով կալանավորվեց
7 ՀՈԿ 2025 05:14
Անհետ կորած անձանց հարազատներից Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։
Միջնորդությունը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ ձերբակալվել է։
Քննչական կոմիտեից հաստատել են, որ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Փաստաբան Տաթեւիկ Սողոյանը հայտնել էր, որ ձերբակալվածները անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանն են։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել